Ուկրաինայի տարածքից առևանգված թուրք գործարարը կալանավորվել է Թուրքիայում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական հատուկ ծառայությունների կողմից Ուկրաինայի տարածքում առևանգված թուրք գործարար Սալիհ Զեքի Յիղիթը կալանավորվել է Թուրքիայում, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք գործարար Սալիհ Զեքի Յիղիթն Օդեսա քաղաքում առևանգվել է Թուրքիայի Հետախուզական կոմիտեի աշխատակիցների կողմից։ Նա Թուրքիայում կասկածվում է ահաբեկչական խմբավորումներին (այդ թվում՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի իրականացման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» կրոնական շարժմանը) աջակցելու և հակապետական քարոզչություն իրականացնելու համար։
Հայտնի է նաև, որ Թուրքիա արտաքսման համար Ուկրաինայի տարածքում որևէ դատական որոշում չէր կայացվել։ Ուկրաինական պաշտոնական շրջանակները դեպքին դեռ չեն արձագանքել։
Լրագրողների հարցին, թե հեղաշրջման փորձից հետո ինչու Թուրքիա չի վերադարձել, Յիղիթը պատասխանել է, որ վախեցել է կտտանքների ենթարկվելուց։ Նա նաև նշել է, որ պետությանն է տրամադրել իր գործունեության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։