Կրակոցներ Երեւանի գերեզմանատներից մեկում
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Ոստիկանությունը օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել է հուլիսի 18-ին, Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասսվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ Արամ Բ.-ն է, ով նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երեւան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պ.-ն։
Ոստիկանությունը հայտնաբերել է Ազատ Պ.-ին, այնուհետեւ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած Արամ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։