Պարզվել են Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողները
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման գործում կասկածյալներին: Այս մասին հայտնում է Press Association-ը՝ վկայակոչելով քննության ընթացքին ծանոթ աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով՝ հարձակմանը մասնակցել են «մի քանի ռուսներ», ներկայումս քննիչները որոնում են ավելի քան մեկ մարդու:
«Քննիչները «Նովիչոկով» հարձակումն իրականացրած կասկածյալներին պարզել են տեսահսկման համակարգի միջոցով, եւ դա համեմատել են մարդկանց տվյալների հետ, որոնք երկիր են ժամանել գրեթե այդ ժամանակ: Նրանք (քննիչները) համոզված են, որ կասկածյալները ռուսներ են»,- հայտարարել է աղբյուրը: