Թուրքիայում վերացվել է շուրջ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է շուրջ երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 21-ին: Այնուհետև այն 7 անգամ երկարացվել էր:
Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության հաստատումը մեկնաբանում էին գյուլենականների, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Իրականում, սակայն, արտակարգ դրությունն օգտագործվեց այս տարիներին այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվեցին մի քանի տասնյակ թերթեր, ամսագրեր, ռադիոկայաններ, հրատարակչատներ ու հեռուստաընկերություններ, ձերբակալվել, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են մի քանի հարյուր հազար մարդիկ: