Ճապոնիան լիովին դադարեցնում Է նավթի ներմուծումն Իրանից
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման լիակատար դադարեցմանը: Հուլիսի 19-ին այս մասին հաղորդել Է Ճապոնիայի Nikkei գործարար թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Իրանից նավթի մատակարարումները պետք Է լիովին դադարեցվեն հոկտեմբերին, իսկ որպես հումքի ներմուծման այլընտրական աղբյուրներ դիտվում են Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ինչպես նշել Է թերթը, իրանական նավթի՝ Ճապոնիայի այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են JXTG Holdings-ը եւ Idemitsu Kosan-ը, ԱՄՆ-ից նախազգուշացում են ստացել ներմուծման լիակատար դադարեցման անհրաժեշտության մասին մինչեւ 2018 թվականի նոյեմբերի սկիզբը, երբ Վաշինգտոնը պլանավորում Է վերսկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը: Իրանական նավթի գնումները շարունկվելու դեպքում ԱՄՆ-ն այդ ընկերություններին սպառնում Է խոշոր տուգանքներով: Այս ֆոնին Ճապոնիայի բանկերը նույնպես ազգային նավթընկերություններին ծանուցել են, որ դադարեցնում են իրանական նավթի հետ կապված գործարքավարությունները, ինչը գործնականում անհնար Է դարձնում դրա գնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: