Զանգվածային թունավորում Թուրքիայում (լուսանկարներ)

Այս թեմայով
- Սելինա Դողանը` Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամի թեկնածու
- Թուրքիայում աշակերտուհիները դաժանորեն ծեծել են դասընկերուհուն
- Կարող է մեզ հայհոյում է. թուրք ազգայնականները դեմ եղել Կարո Փայլանի հայերեն ելույթին (տեսանյութ)
- Թուրքիայում հագուստի գողության համար ձերբակալվել է 5 վրացի ֆուտբոլիստ
Թուրքիայի Իզմիր քաղաքի Ալիաղա շրջանում ավելի քան 700 բանվոր է թունավորվել, այս մասին տեղեկացնում է egehaber.com կայքը։
Տեղի գործարաններից մեկի հարյուրավոր աշխատակիցներ վատ ինքնազգացողություն են ունեցել երեկոյան ընթրիքից հետո, որը մատուցել է գործարանը սպասարկող ընկերությունը։ Բանվորներից ոմանց հիվանդանոց են տեղափոխել դեռ գիշերը, շատերին էլ՝ արդեն առավոտ։ Նշվում է, որ բանվորների հոսպիտալացումը դեռ շարունակվում է, որոշ աղբյուրներ հայտնում են շուրջ 1000 տուժած բանվորի մասին։
Նշվում է, որ բանվորները վաղուց են դժգոհել սնունդ մատակարարող ընկերությունից։ Թունավորումից հետո հիվանդանոց տեղափոխված բանվորներից մեկն անգամ ասել է, թե «կամ այս ընկերությունը կփոխվի, կամ մենք բոլորս կմեռնենք»։
Որոշ բանվորներ էլ հայտնել են, որ ավելի վաղ նույնպես մոտ 2-3 անգամ սննդի պատճառով վատ ինքնազգացողություն են ունեցել։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։



