Եւրոպայում ամեն ինչ անում են սեքսը արմատախիլ անելու համար. երբ բացակայում է ուղեղը
Իսպանիայի կառավարությունը սեքսի համար համաձայնություն տալու մասին նոր օրենք կներկայացնի՝ բռնաբարությունների դեպքում երկիմաստությունից խուսափելու համար: Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով՝ առանց ակնհայտ համաձայնության սեքսը բռնաբարություն կհամարվի: Օրենքը նման կլինի Շվեդիայում այս ամիս ուժի մեջ մտած փաստաթղթին:
«Հստակություն մտցնելու համար. եթե ինչ-որ մեկն ասում է «ոչ», դա նշանակում է «ոչ»: Եթե ինչ-որ մեկը չի ասում «այո», դա նշանակում է «ոչ»»,- հայտարարել է նա:
Շվեդիայում հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նմանատիպ օրենքը ենթադրում է, որ կինը պետք է հստակ համաձայնություն տա, որ ցանկանում է սեքսով զբաղվել՝ խոսքով կամ ֆիզիկապես, հակառակ դեպքում ամուսնուն կամ ընկերոջը կմեղադրեն բռնաբարության մեջ: