Սոցցանցերում քննարկում են Պուտինի ձեռքսեղմումից հետո Մելանյա Թրամփի դեմքի արտահայտությունը
Սոցցանցերի օգտատերերը քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի դեմքի արտահայտությունը՝ Հելսինկիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։
Հանդիպմանը Ամերիկայի առաջին տիկինը ժպտալով սեղմում է Վլադիմիր Պուտինի ձեռքը։ Հետո նա նայում է տեսախցիկին և նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում է։
Twitter-ի օգտատերերը ենթադրել են, որ Մելանյան ընդամենը վախեցել է։
«Նրա աչքերում իսկական սարսափ է»,– գրել է օգտատերերից մեկը։
Շատերը նաև կարծիք են հայտնել, որ ԱՄՆ առաջին տիկինը պարզապես մի թեթև հուզվել է։
«Նրա հայացքից մոտս դողէրոցք է սկսվում»,– գրել է մեկնաբաններից մեկը։