Վարչական տուգանքների գծով պետությանը հասցված 1․38 մլրդ դրամի վնասի առնչությամբ 7 քրգործ է հարուցվել
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 օգոստոսի 2018թ., 00:00
ԱԱԾ պետը սեպտեմբերի 22-ին կընտրվի ՀՖՖ նախագահ 1000 դոլարանոց կոշիկներ, Ferrari, կանաչ կեղծամ եւ լատեքսային մինի զգեստ. Քիմ Քարդաշյանը Մայամիում Նիկոլ Փաշինյանը երթով եւ «դուխով» գլխարկով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ Նույնասեռականների մասնակցությամբ միջադեպի գործով 1 անձ կալանավորվել է Իմրան Խանը հաստատվել է Պակիստանի վարչապետ պաշտոնում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է՝ Հայաստանի մասնակցության պատճառով․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել Ինչու Գարիկ Մարտիրոսյանի կինը մերկ չի լուսանկարվում ԱԱԾ-ի նոր բացահայտումը Բերմունդյան եռանկյունին «բաց է թողնել» 90 տարի առաջ անհետացած նավը Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ Քրեական հետապնդումը Հայաստանում շարունակվում է Ադրբեջանական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, ՊԲ-ն կորուստ չունի Նոր նշանակումներ ոստիկանությունում Թուրքիան համաչափ կպատասխանի ԱՄՆ-ի գործողություններին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Բենիամին Նաթանյահուն հերթական անգամ հարցաքննվել է Երևանից Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Կրակոցներ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում Փաշինյանի կառավարությունը բարձրացրեց Սերժ Սարգսյանի դերը. Անդրիաս Ղուկասյան Սկանդալային ռուս դերասանը օդանավում հարբած դեբոշ է սարքել Հնդկաստանում 7-օրյա սուգ են հայտարարել երկրի նախկին վարչապետ Աթալ Վաջփայիի մահվան կապակցությամբ Զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի խորհուրդը ՀՖՖ-ին Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ. չինական Psearcher պարբերականի հատուկ թողարկումը Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է աշխատանքային 100 օրը Սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վաշինգտոնում զորահանդեսը հետաձգել են մինչեւ 2019 թվականը Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել 157 ուղևորով Boeing 737-ի շարժիչը պոկվել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ) Պուտինն ու Էրդողանը կարող են Թեհրանում բանակցություններ անցկացնել Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ Մեքենա վարելու իրավունքից զրկված քաղաքացիներն արհամարհում են ՃՈ արգելքները Անվտանգության ընկերությունները մնացել են անգործ ԱԻՆ նախկին պաշտոնյաները կալանավորվել են բյուջեից գումար յուրացնելու համար Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը Պետդեպարտամենտը սպառնացել է Իրանի դեմ պատժամիջոցներին չմիացողներին Քիմ Քարդաշյանը պարծենում է փարթամ մարմնով Ռոբերտ Քոչարյան. հետագա քայլերի մասին (Տեսանյութ) Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն, միանշանակ. Ռոբերտ Քոչարյան «Դիլիջան ազգային պարկ»-ում անտառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անտառապահի Բոլոր գործերն ավարտեցին, մնաց թափշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը Ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Պուտինին ՀՀ վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել Համարեք, որ վերադարձել եմ... ի՞նչ եք իրար խառնվել. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն Սարին մեղմացրել է Կոնտեի դիետան և Չելսիի ֆուտբոլիստներին թույլ է տվել խաղերից առաջ գիշերել տանը «Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի Արևմուտքին հետաքրքրում է՝ ով է Սերգեյ Լավրովը. լիբանանյան Al Mayadeen-ն անդրադարձել է «հայկական արմատներով» դիվանագետին Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ) Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն Դեն Բիլզերյանը 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում մարիխուանայի արտադրության իր ընկերությունում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում Թուրքիան հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու մասին Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան Մոտ 409 մլն դրամ ԱԳՆ-ին 72-ամյա Պետրոսյանի 29-ամյա սիրուհու միլիոնի մուշտակներն ու 350 հազար ռուբլի արժողությամբ պայուսակները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջատարը փոխվել է ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է նույնասեռականների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպը Իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը կարող է հարցաքննվել (Տեսանյութ) Հայհոյանքը փաստի սովից է «Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են Ի՞նչ է սպասում ՀՀ քաղաքացին Փաշինյանի կառավարությունից Երեւանում ընտրությունները կկայանան սեպտեմբերի 16-26-ն ընկած ժամկետում Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ցանկանում է սեքսով զբաղվել միանգամից չորս քույրերի հետ 21-ամյա սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար Նոր փուլ, որտեղ բարեփոխումները ֆորսաժի են ենթարկվելու Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Amnesty International-ի տեղի ղեկավարին ԱՄՆ-ն ողջունել է Ադրբեջանի դատարանի որոշումը «Սիլաչի» հյուրանոցում ռումբի մասին ահազանգը ևս կեղծ էր Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը. Չավուշօղլու Թուրքական ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին Հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ զբոսաշրջության ոլորտում Ամերիկացի բասկետբոլիստի նյարդերը տեղի են տվել խաղի ժամանակ Արարատի մարզպետին դատի են տվել Նիկոլ Փաշինյանի օգնականը` դեսպան ԱՄՆ–ում Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում 21-ամյա սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար
Հարցում

Վարչական տուգանքների գծով պետությանը հասցված 1․38 մլրդ դրամի վնասի առնչությամբ 7 քրգործ է հարուցվել

Վերահսկիչ պալատի կողմից Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել, այսօր հաղորդում է Հայաստանի դատախազությունը:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, «Գլխավոր դատախազությունում իրականացվող խորը և ծավալուն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թվականների ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, խուսափելու համար վճարել են վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել խախտումները գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից կատարելու վերաբերյալ»: «Արդյուն­քում Ճանապարհային ոստիկա­նու­թյան ծառայության աշխատակից­ները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված 764.853.550 ՀՀ դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 478 ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատա­կան ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, պարտապանների գույքի կամ դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելով, վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով», - ասված է հաղորդագրությունում:

«Նկարագրված արարքներում առկա են առերևույթ տվյալներ, որ ավտոմեքենաների սեփականատերը խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ների գումարները՝ խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ, թվով 478 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Եվ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս», - նշված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Արդեն մի քանի ամիս շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում, ներառյալ վերոնշյալը, Գլխավոր դատախազությունում ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել է թվով 7 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափն արդեն իսկ կազմել է շուրջ 1 միլիարդ 380 միլիոն դրամ:

Պետական շահերի խախտման փաստերն ի հայտ բերելուն ուղղված ուսումնասիրությունները շարունակվում են: Մինչ այս պահը հարուցված քրեական գործերը նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ միացվել և քննվում են մեկ վարույթում: Հաշվի առնելով քրեական գործերի ծավալները, դրանցում ներգրավված սուբյեկտների մեծ թիվը, քննչական պլանին համապատասխան՝ ծավալուն օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է Քննչական կոմիտեի քննիչների ներգրավմամբ ստեղծել քննչական խումբ:

website by Sargssyan