Նուբարաշենի հոգեբուժարանում անհանգիստ իրավիճակ է
Araratnews.am-ի տեղեկություններով՝ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հիվանդներն ընդվզել են տնօրեն Նարեկ Վանեսյանի դեմ: Նրանք ասել են, որ չեն ցանկանում Նարեկ Վանեսյանին կառույցի ղեկավար տեսնել:
Նարեկ Վանեսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ պարզաբանում լսելու: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանն էլ մեզ տեղեկացրեց՝ խնդիր չկա: Խոսքը ոչ թե հոգեբուժարանի հիվանդների, այլ աշխատակիցների մոտ: «Աշխատանքային գործընթացին բնորոշ հարցեր են ծագել՝ կարգուկանոնի հետ կապված: Տնօրենը կարգուկանոն է փորձում հաստատել բուժհիմնարկում: Նարեկ Վանեսյանը լսել է աշխատակիցներին, նրանց հարցերը եւ պարզաբանել անհասկանալի մտահոգությունները, որոնք աշխատակիցներից ոմանք միմյանց են բերնեբերան փոխանցել»:
Տնօրեն Նարեկ Վանեսյանը, մամուլի խոսնակի տեղեկացմամբ, հորդորել է աշխատակիցներին հարցերի դեպքում դիմել իրեն, քանի որ պատրաստ է քննարկել բոլոր խնդիրները, որոնք համակարգում կան մինչ օրս եւ լուծման կարիք ունեն: