Ուկրաինական հեռուստաալիքըՊուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել
Ուկրաինական «Еспресо» հեռուստաալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սխալմամբ Ուկրաինայի նախագահ է անվանել։ Վրիպակը հայտնվել է հեռուստաալիքի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված լուրի անոնսում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացել է նախատեսվածից կես ժամ ուշ», - գրված է եղել հրապարակման մեջ։
Հետաքրքրական է, որ բուն լուրի տեքստում սխալն առկա չի եղել։
Սոցցանցի էջի հետևորդները միանգամից նկատել են սխալն ու շտապել կատակել այդ առնչությամբ։ Շատերը նշել են, որ «Еспресо»-ն նման սխալի համար այժմ ստիպված է լինելու պատասխան տալ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին։