Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցություններն անհապաղ պիտի դադարեցնել
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցությունները պետք է անհապաղ դադարեցնել։
«Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ շարունակվող բանակցությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Վերջին տարիներին Թուրքիան Եվրոպայից և վերջինիս արժեքներից հեռանում է»,-ասել է Կուրցը հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում։
Նա միաժամանակ նշել է, որ պետք է, այնուամենայնիվ, փնտրել այլ եզրեր Թուրքիայի հետ համագործակցելու համար։
Թուրքական աղբյուրը նշում է, որ Ավստրիան և Ֆրանսիան դասվում են այն երկրների շարքին, որոնք ի սկզբանե դեմ են եղել Թուրքիայի՝ Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալուն։
Աղբյուր` Cumhuriyet