«Սա անվճար ջրի երկիրն է». հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը հայաստանյան «պուլպուլակների» մասին
Այս թեմայով
- Երկիր, որը պետք է տեսնես... Հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի մասին
- «Ինչո՞ւ են Հայաստանի տաքսիներն ավելի լավը». Նյու Յորքում բնակվող բլոգերը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին
- Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին հերթական տեսանյութը
- «Պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս». Nas Daily-ի նոր տեսանյութը՝ Հայաստանի մասին
Հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստանում է, որտեղ պատրաստվում է նկարահանել իր «1 րոպե» կոչվող տեսանյութերի շարքը:
Ինչպես խոստացել է հայտնի բլոգերը, իր բլոգում անպայման տեղ են գտնելու այստեղի ցայտաղբյուրները՝ ինչպես ինքը նշեց ավելի հայտնի տարբերակով՝ պուլպուլակները: Եվ ահա Nas Daily-ի առաջին 1 րոպեանոց տեսանյութը Հայաստանի պուլպուլակների մասին պատրաստ է.
«Այն, ինչ դուք տեսնում եք, կոչվում է ցայտաղբյուր: Գիտեմ՝ առաջին հայացքից չեք հասկանա՝ ինչ նկատի ունեմ, բայց հավատացած եղեք՝ արժի ժամանակ տրամադրել եւ իմանալ, թե ինչ է սա, որովհետեւ այս ցայտաղբյուրը հարյուրավորներից մեկն է այս երկրում, որի անունն է Հայաստան: Մարդիկ կառուցում են այս ցայտաղբյուրները, եւ այստեղ դուք ստիպված չեք լինում ջուր գնել, այստեղ կարիք չկա պլաստիկ շշերի վրա գումար ծախսել, եւ բոլորը ջրով հագեցած են լինում՝ թե մարդիկ, թե կենդանիները: Պարզապես քայլում ես, ջուր խմում եւ հեռանում: Սա անվճար ջրի երկիրն է: Հայերն այս ցայտաղբյուրներն անվանում են «պուլպուլակ», իսկ ես իմ լեզվով սա անվանում եմ հրաշալի մի համակարգ, որն օգնում է կրճատել պլաստիկ շշերի օգտագործումը»,-իր տեսանյութում պատմում է բլոգերը, որը նշել էր, որ հայաստանյան թեմաների մեջ անպայման անդրադառնալու է նաեւ Թավշյա հեղափոխությանը, շախմատին, կրոնին եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Իրան սահմաններին: