Պեկինի օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի միջազգային «Շոուդու» օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով Պեկինի օդանավակայանը հուլիսի 17-ին չեղարկել է 364 չվերթի մեկնում, հետաձգվել է 113-ի մեկնումը։ Հետաձգվել է 16 օդանավի ժամանում, չեղարկվել՝ 279-ինը։
Պեկինի օդերևութաբանական բյուրոն մայրաքաղաքի տարբեր շրջաններում նախազգուշացման դեղին ու կապույտ մակարդակներ է սահմանել՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ։