Ջեֆ Բեզոսը ժամանակակից պատմության ամենահարուստ մարդն է դարձել
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ժամանակակից պատմության ամենահարուստ մարդն է դարձել, հայտնում է Bloomberg-ը։
Նրա ունեցվածքը գերազանցել է 150 միլիարդ դոլարի ցուցանիշը։ Այս տարի այն աճել է 52 միլիարդով։
Նախորդ ռեկորդը պատկանում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի ունեցվածքը 1999 թվականին որոշ ժամանակ հասել է 100 միլիարդի ցուցանիշին, որը, հաշվի առնելով ինֆլյացիան, հավասար է 2018 թվականի 149 միլիարդին։