«Դատապարտում ենք այդ գործողությունները». Իրանն արձագանքել է Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերին
Այս թեմայով
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Իրանը դատապարտել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում (Գանձակ) տեղի ունեցող իրադարձությունները և հույս հայտնել, որ բոլոր տուժածները կվերականգնվեն, հայտնում է «Մինվալ» գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դատապարտել է բռնությունը: Մենք դատապարտում ենք այդ գործողությունները, և հույս ունենք, որ վիրավորների առողջական վիճակը կբարելավվի»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ իր վերաբերմունքն արտահայտելով հաղորդագրություններին, թե Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ իրականացրած անձը պատրաստություններ է անցել Իրանում:
«Հուսով ենք, որ մենք այլևս չենք տեսնի աշխարհում նման իրադարձություններ, հատկապես՝ հարևան երկրներում: Մենք շահագրգռված ենք, որ հարևան երկրները զարգանան խաղաղության և հանգստության պայմաններում: