Մեզ Լեռնային Ղարաբաղում նոր լարվածություն պետք չէ. Սվիտալսկի
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անել ղարաբաղյան հակամարտության առումով լարվածությունից ու առճակատումից խուսափելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով այն հավաստիացումները, որ Ադրբեջանը սահմանին ուժեր է կենտրոնացնում եւ պատերազմի պատրաստվում:
«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։ Կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը առաջնային հարց է եղել ԵՄ պաշտոնյաների հետ ՀՀ վարչապետի հանդիպումներում։ Մենք լսել ենք մտահոգությունները։ Մենք կանենք այն, ինչ կարող ենք, որ փոխանցենք չափավորության եւ հանգստության մեսիջները»,–նշեց դեսպանը։
Սվիտալսկին հավաստիացրեց՝ նոր լարվածություն տարածաշրջանում ԵՄ–ն չի ուզում. «Մեզ նոր լարվածություն այս տարածաշրջանում պետք չէ, հատկապես ղարաբաղյան հակամարտության դեպքում։ Սա է այն ուղերձը, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հղել են իրենց հանդիպումներում, համոզված եմ՝ նույնը նաեւ ԵՄ պաշտոնյաները ասել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներում»։