Արթուր Աղաբեկյան. «Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան»
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 օգոստոսի 2018թ., 00:00
Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով. Արա Բաբլոյան (Տեսանյութ) Ռուսաստան աշխատանքի մեկնած հայը պատմել է ինչպես է ազատվել ստրկությունից (տեսանյութ) Էրդողանի կուսակցության փոխնախագահը դավաճան է անվանել Աբդուլլահ Գյուլին «ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած երկիր, որը կիսում է կազմակերպության սկզբունքները»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան «Հայկական ցտեսությունը» գիտականորեն ապացուցված է. Ալեքսիս Օհանյանը՝ Սերենա Ուիլյամսին Լիլի Մորտոյի առանց ներքնազգեստի արխիվային լուսանկարը Վարչապետի մի քանի հայտարարություններ մտահոգություն են առաջացնում Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից ՌԴ պաշտպանության նախարարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա «Ժառանգության» թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի տեղաշարժ կա ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահի պահանջ-բաց նամակը ԿԳ նախարարին Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանգստանում է Թուրքիայում Ովքե՞ր չպետք է թարմ լոլիկներ օգտագործեն Վրաստանի վարչապետը ներկայացրել Է նոր նահանգապետներին Հյուսիսային Իռլանդիայում արշավի ժամանակ երեխայի գլխին ոչխար է ընկել Սենոր Հասրաթյանի պատասխանը Ջաբրայիլովին Պակիստանի նորընտիր վարչապետը հրաժարվել է հարյուրավոր սպասավորներից, շքեղ նստավայրից ու թանկարժեք մեքենաներից «Ցավոք՝ սխալվել եմ»․ Իրանի արտգործնախարար Թաիլանդի թագուհուն տեղափոխել են հիանդանոց Ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է իրականացվել Ռուս փորձագետները քննարկում են Նիկոլ Փաշինյանի 100 օրը և Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրները. (Տեսանյութ) Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Վարդարին» (Տեսանյութ) ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների օրն ու սահմանել միջոցառումների ժամանակացույց Նիկոլ Փաշինյանը երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր ֆոտոշարքում Ամուսնական վեճերը վնասում են աղիներին ՌԴ-ում հայաստանցի է սպանվել Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ Շենգավիթցին Գառնիում դանակահարել է հոր եւ որդու ու փախել Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում Պակիստանի նորընտիր վարչապետը խոստացել է կրճատել կառավարական ծախսերը և վերացնել կոռուպցիան Ռուսաստանում ձերբակալվել է «Սոյուզ» տիեզերանավեր արտադրող ընկերության փոխտնօրենը Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել Հայտնի է դարձել «Միսսիս Ռուսաստան – 2018»-ի անունը ԱՄՆ-ում հիվանդանոցի նույն բաժանմունքի 16 բուժքույր միաժամանակ հղիացել է Հունաստանը դուրս եկավ միջազգային ֆինանսական օգնության ծրագրից Femen-ի ակտիվիստներն ակցիա են կազմակերպել բրյուսելյան ծաղկագորգի վրա Թուրքական լիրայի շուրջ ճգնաժամը ռիսկային է Գերմանիայի տնտեսության համար Ինչու է Ռոհանին հրաժարվում հանդիպել Թրամփի հետ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը (լուսանկարներ) Անկարայում անհայտ անձինք կրակել են ամերիկյան դեսպանատան ուղղությամբ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք Արտակարգ իրավիճակ Արմավիրի մի շարք համայնքներում Նոր Զելանդիայում նախարարը հեծանիվով է գնացել ծննդաբերելու Զարիֆը զգուշացրել է, որ Իրանում հեղաշրջում իրականացնելու ամերիկյան ջանքերը չեն հաջողվելու Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման կարևորության մասին Փաշինյանի հայտարարություններն իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են ՀԱԿ-ն այլեւս պաշտպանում է հեղափոխականներին եւ չի մասնակցի ընտրություններին «Կյեւոյի» դարպասապահը քթի կոտրվածով հոսպիտալացվել է Ռոնալդուի հետ բախվելուց հետո «Ռուբինում» Խորեն Բայրամյանի առաջին գոլն ու հետխաղյա մեկնաբանությունը (Տեսանյութ) Հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց. Դավիթ Տոնոյան Ռուբլու փոխարժեքը շարունակում է ընկնել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ինդոնեզիայում Իրանը մտադիր է չեղարկել օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի ու ելքի կնիքները Դոն Պիպոյի համար ստորագրահավաք է սկսվել Օրվա խաղերի անոնս Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Մերկելը Աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքի կարողությունը ավելի քան 1 տրիլիոն դոլար են գնահատել Մեզ համար տեսանելի չէ, թե ինչ է առաջարկվում Արման Թաթոյանն անցումային արդարադատության հարցի մասին Պյատիգորսկում կանայք Հավերժ կրակի մոտ հագուստ են չորացրել ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե Հովհաննիսյան Ինչպես է Պուտինը պարում Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին (տեսանյութ) Այսօր Գերմանիայում կբանակացեն Մերկելը և Պուտինը Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը Թուրքիան մտադիր չէ իր կուրսը փոխել տնտեսական ճնշման պատճառով. Էրդողան Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ Ինչպես սպասվում էր, Մեսսին չի հրավիրվել Արգենտինայի հավաքական Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Գերմանիայի ամենասիրված եւ ամենաատելի ակումբները Իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Հարցում

Արթուր Աղաբեկյան. «Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան»

Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։

«Անհիմն» գնահատելով խուզարկությունները՝ Աղաբեկյանը նշել է, որ դրանց նպատակը եղել է 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր հայտնաբերելը։ Վկայակոչելով խուզարկության թույլատվության մասին դատարանի որոշումը՝ Աղաբեկյանը նշում է, որ իրեն կասկածում են այդ օգնության յուրացման մեջ։

«Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից», ֊ գրել է Աղաբեկյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զբաղեցնում է ԼՂ փոխվարչապետի պաշտոնը, իսկ այժմ էլ հանդիսանում է ԼՂ նախագահի խորհրդական։

Աղաբեկյանը նաև նշել է, որ համաձայն դատարանի որոշման, ինքը «իբր», տրամադրված օգնության մի մասն էլ փոխանցել է Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Վերջինս մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը տեղեկացնում է, որ դիմել է Ղարաբաղի Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Նա նաև կոչ է արել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ինքը ընդհանրապես չի շփվել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել է նրան ընդամենը 2 անգամ՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:

Աղաբեկյանը շարունակել է, թե Հայաստանից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չի եղել, եղել է միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:

«Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան», ֊ վերջում գրել է Ղարաբաղի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ Ղարաբաղի իշխանություններից ակնկալելով տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատական, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել։

«Ազատության» հետ կարճ զրույցում Աղաբեկյանն ասաց, որ իր վերաբերմունքն արդեն հայտնել է իր հայտարարությունում՝ հավելելով միայն, որ կատարվածի վերաբերյալ ակնկալում է Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների գնահատականը․ ֊ «Մնացածը՝ իրենք գիտեն, ինչ ուզում են՝ ապացուցեն»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պետնախարար, այժմ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատերազմի օրերին ինքն էր ղեկավարում օպերատիվ շտաբը, որի ներկայացուցիչներն այսօր հավաքվել և արդեն տվել են իրենց գնահատականը։ Հարությունյանն ասաց, որ Ղարաբաղի կառավարություն ուղարկված օգնությունը ամբողջությամբ տրվել է բանակին, կամավորականներին, տեղահանվածներին:

«Ազատության» դիտարկմանը, թե Արթուր Աղաբեկյանը սպասում է Ղարաբաղի իշխանությունների գնահատականին, Հարությունյանը պատասխանեց․ ֊ «Մենք արդեն հավաքվել ենք և տվել մեր պարզաբանումը, որ ամբողջ օգնությունը, ինչ ստացել է Ղարաբաղի կառավարությունը, հաշվառված և հրապարակված է: Իսկ այն, ինչ մենք չենք ստացել, այսինքն՝ եղել են դեպքեր, երբ որ մարդիկ իրենց օգնությունը անձամբ էին տանում, տրամադրում դիրքերին, ջոկատներին, կամավորականներին, դրանց մասին մենք որևէ տեղեկություն չենք կարող տալ»:

Ղարաբաղի նախագահի խորհրդական Հարությունյանը հավելեց նաև, որ «Մետաքսկոմբինատը», որտեղ կատարվել են խուզարկությունները, պետական ընկերություն է, որը գտնվում էր այն ժամանակվա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ղեկավարման ներքո։

Հարությունյանը չի հավատում, որ Արթուր Աղաբեկյանը կարող է ներգրավված լինել պատերազմի մասնակիցներին ուղղված օգնության յուրացման մեջ․ ֊ «Նախ՝ ճանաչում եմ իրեն, և երկրորդը՝ քանի որ ես էի ղեկավարում օպերատիվ շտաբը, այնպիսին էր մեթոդները, որ հնարավոր չէր այնտեղից ինչ֊որ բան տանել: Հանձնաժողովով ընդունվում էր, հանձնաժողովով անցնում: Այսինքն, մեկ մարդու կամ մի քանի մարդու կողմից չէր այդ ամենը մուտքագրվում և ելքագրվում»:

website by Sargssyan