Ադրբեջանում սպանել են ՆԳՆ գնդապետների հաշվեհարդարին մասնակցածներից մեկին
Ադրբեջանի իրավապահ մարմնները վնասազերծել են միլիցիայի գնդապետների դաժան հաշվեհարդարի մասնակիցներից մեկին:
ԱՊԱ-ն հայտնում է, որ Ռաշադ Բեյուքիշիեւը վնասազերծվել է այս գիշեր իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում: Նա զինված դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում սպանվել է:
Բեյուքիշիեւը նախկինում դատապարտվել է սպանության եւ ավազակության համար: Նա պատիժ է կրել հարազատ մոր սպանության համար: Հանցագործությունը կատարվել է 2007 թվականին: Ազատվելուց հետո նա Ռուսաստան է մեկնել: Սակայն այնտեղ եւս 9 ամիս անց բանտարկվել է ավազակության համար: Գյանջայում հաշվեհարդարի մյուս մասնակիցը՝ Ֆարուխ Ղասիմովը ոստիկանությանն է հանձնվել մի քանի օր առաջ:
Հիշեցնենք, որ Գյանջայում զանգվածային անկարգությունների ժամանակ սպանվել էին ՆԳՆ երկու գնդապետներ: