1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հուլիսի 2018թ., 00:00
Պաշտպանության նախարարը Փանիկի միջադեպի հետ կապված ընդունել է ռուսական կողմի ներկայացուցիչներին Արարատի երկու նախկին մարզպետները միմյանց դեմ հաղորդումներ են ներկայացրել Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ ցանկացած կառուցողական շփում Դարաշրջան-ն ու Դվին 2018 -ը մշակութային Հայաստանում Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում Դոլարը դեռ թուլանում է. եվրոն էժանացել է շուրջ 5 դրամով Ռուս նախկին ֆուտբոլիստը հարվածել է լրագրողին (լուսանկար) Խորվաթիայի հավաքականը մրցաշարից ստացած 23 մլն եվրո շահույթը փոխանցել է անապահով երեխաների հիմնադրամին Վարչական տուգանքների գծով պետությանը հասցված 1․38 մլրդ դրամի վնասի առնչությամբ 7 քրգործ է հարուցվել ՀՀ քաղաքացիները կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան առանց լիազորագրի «Շախմատի երկիր Հայաստան». Նյու Յորքցի բլոգերը պատմել է դպրոցներում շախմատ սովորեցնելու պրակտիկայի մասին (տեսանյութեր) Լրագրողները Բալասանյանին հարցեր տվեցին հնարավոր հրաժարականի մասին «Օշականցի Գևորիկի» ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու համոզել Երևան գալ՝ խորոված ուտելու Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ) ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները Սիրիահայերի համար ծրագիրը կտեւի երեք տարի. Հայաստանում ԵՄ դեսպան Թուրքիայում ի վերջո վերացվում է արտակարգ դրությունը Դեռ վաղ է ՀՀ-ում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը. Ռիչարդ Միլս Թուրքիայում հետաքննություն է ընթանում ընդդիմության առաջնորդի նկատմամբ՝ Էրդողանի մասին ծաղրանկարը հրապարակելու համար Փանիկ գյուղում տեղի ունեցածը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Եղոյան Վրաստանում հստակեցվում են աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ՀՖՖ նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրման հարցը քննարկման կարիք ունի․ ԱԱԾ խոսնակ Թրամփը արձագանքում է Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած քննադատություններին ԱՄՆ դատարանը մեղադրանքներ առաջադրեց ռուս կնոջը Գևորգ Աճեմյանը հեռացավ Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում Հերթը հասավ Գագիկ Խաչատրյանին «Նորֆոլկը» պետբյուջե է վերադարձրել 721,4 միլիոն դրամ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զիջում է ԱԱԾ պետին Կաթողիկոսի դեմ անցկացվող ակցիաների մասնակից հոգևորականը կարգալույծ է հռչակվել Նուբարաշենի հոգեբուժարանում անհանգիստ իրավիճակ է Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ) «Օրակարգի»՝ աշխատակիցներից ազատվելու «քաղաքակիրթ» ձևը. Վահագն Թեւոսյանի արձագանքը Դոլարի անկումը կանգ չի առնում Ռուսաստանում ադրբեջանցին կերել է կաշառքի համար նախատեսված գումարը Ագարակում խմելու ջրի ծորակներից գորշ գույնի ջուր է հոսում Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ բողոքը մերժվել է Ադրբեջանում անկարգությունների գործով ևս 4 մարդ է ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի Ուկրաինական հեռուստաալիքըՊուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել Կոտրված մատներ ու վնասված աչք․ «Դոմ 2»-ի աստղերի միջեւ արյունոտ վիճաբանություն է տեղի ունեցել «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցություններն անհապաղ պիտի դադարեցնել Ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս (տեսանյութ) «Սա անվճար ջրի երկիրն է». հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը հայաստանյան «պուլպուլակների» մասին «Դոմ 2» հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օգանեսյանը ծեծել է իր հարսնացուին Սպասվում են անձրեւներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան. Արմեն Սարգսյան Ալիևի՝ Ռուսաստան այցի ամսաթիվը փոփոխվել է Պեկինի օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ ՀՀ-ում տարեցտարի վարկառուների թիվն ավելանում է «Շատ բան փոխվեց դեպի լավը»․ Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին Բրազիլիայում առևանգել են Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացող Թայսոնի մայրիկին Երևանի քաղաքապետարանի պահանջով դատարանը սնանկ է ճանաչել Հայկ Արագածի Ախո­յանին «Մենք Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել». Թրամփ ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը Ուսեյն Բոլթը փորձաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային թիմում Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել Ռոնալդուն՝ վագրաձի-կենտավր (ծաղրանկար) Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Արտասահմանցիները ՀՀ մարզերում փող են հափշտակել «Մահաբեր զենքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին (Լուսանկարներ) Հիսունամյա Նունեն Վրացյան փողոցում բենզին է լցրել Վալերիկի վրա եւ այրել Կոտրվել է Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում Ռուսաստանի գաղտնի գործակալ լինելու մեղադրանքով ռուս կին է ձերբակալվել Երկրաշարժ Իրանում Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Իրանի հետ գործարքի պահպանումը Ռուսաստանին ձեռնտու է, սակայն ձեռնտու չէ ԱՄՆ-ին. Թրամփ Նոր խայտառակ նշանակում ՊԵԿ-ում. Ով է Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետը Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի «Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. մանրամասներ Սեյրան Սարոյանն իր ոճի մեջ պատասխանել է իրեն դիմած գյուղապետին Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները
Հարցում

Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին ակտիվացրել են ապօրինի ձերբակալություններն ու հետապնդումները

Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Օգթայ Գուլալիևի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները կրկին ակտիվացրել են ռեպրեսիվ քաղաքականությունը, շարունակում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների ճնշման պրակտիկան:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Գուլալիևը:

Իրավապաշտպանի հաղորդմամբ՝ ձերբակալություններն ակտիվացել են Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված խափանումներից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո:

«Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Գյանջայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, հուլիսի 10-ից սկսած ձերբակալվել է մոտ 100 մարդ, իսկ պաշտոնական տվյալներով՝ 52 մարդ»,-հայտնել է նա:

Հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատել են երկրի իշխանություններին և ողջունել Յունիս Սաֆարովի կողմից Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձը:

Գուլալիևի փոխանցմամբ՝ այս դեպքերի ֆոնին Ադրբեջանում արգելափակվել է առնվազն 4 ինտերնետային պարբերական:

Գուլալիևը նշել է, որ Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները բացակայում են, ինչի պատճառը երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունն է և եղած լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը իշխանության կողմից:

«Գյանջայում հուլիսի 10-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները համոզիչ չեն, շատ բան հստակ չէ, քանի որ անկախ մեդիան ոչնչացված է, դեպքի վայրում անկախ ԶԼՄ-ներ չեն եղել: Քննչական մարմինները չեն տրամադրում դեպքերի ընթացքն արտացոլող տեսանյութեր»,-ասել է Գուլալիևը:

Գուլալիևը նշել է նաև, որ քաղբանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների և ճնշումների, նրանց չեն թույլատրում հանդիպել հարազատների հետ, նրանց մեջ կան հիվանդներ, որոնք բուժման կարիք ունեն, սակայն համապատասխան բուժում չի ցուցաբերվում:

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը:

Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Լայնամասշտաբ հոսանքազրկումն ու Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը նոր դժգոհությունների ալիք են բարձրացրել Ադրբեջանի հասարակության շրջանում, ինչը իշխանությունները փորձում են ճնշել իրենց սովոր միջոցներով՝ զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների միջոցով:

 

website by Sargssyan