1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., 00:00
Հայ միլիոնատիրոջ դուստրը Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուների շարքում Արզնու Տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ն չի ընդունում ՏՄՊՊՀ-ի որոշումը «Գազպրոմը» հերքում է ՊԵԿ հայտարարությունը ՀՀԿ-ն հրապարակել է համապետական ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ Թուրքիայում պատասխանել են եվրոպական բանակ ստեղծելու Մակրոնի առաջարկությանը ՀՅԴ-ն հրապարակել է համամասնական ցուցակը Կրակոցներ «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 144 թեկնածուից «Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին եռյակում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան... ԲՀԿ-ն եւս հրապարակեց համամասնական ցուցակը Մանե Թանդիլյանը երկրորդ անգամ հրաժարական ներկայացրեց Թրամփն Իրանի թեմայի շուրջ հեռախոսով «կռվել» է Մեյի հետ «Միս քիչ կերեք». թուրք նախարարը քաղաքացիներին առաջարկել է երկրում անասնաքանակի պակասի խնդրի լուծման իր տարբերակը Ես քեզ կընտալցնեմ հայկական կոնյակին. Ալեքսիս Օհանյանը՝ Սերենա Ուիլյամսին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի չիչխանը Ներգաղթյալների 7.000 հոգանոց «քարավանին» ամերիկացի զինվորները փշալարերով կդիմավորեն (լուսանկարներ) Արքայազն Չարլզի 70-ամյակի առթիվ հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարը (ֆոտոշարք) Թուրքիան 83 երկրից պահանջել է 452 գյուլենականի արտահանձնումը Իտալիայում հեքիաթային դղյակը վարձակալության է տրվում ընդամենը 100 դոլարով (լուսանկար) Իբրահիմովիչը ճանաչվել է MLS-ի` մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Գործարքի առաջարկ Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների ստեղծումը ռազմավարական բազմաթիվ խնդիրներ կլուծի Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները Գիտնականները գտել են ճարպակալման անսպասելի օգուտը ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Կիեւի կենտրոնում շիկահերը կացնով ջարդուփշուր է արել Porsche մակնիշի մեքենան (Տեսանյութ) Դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար 2.2 մլն եվրո, 0.5 մլն ֆունտ ստերլինգ եւ 1.5 մլն կրոն. Եվրոպայի օգնությունը ՀՀ-ին՝ ընտրությունների համար «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով «Ինձ չմոտենաք». Սիսիանում 14–ամյա աղջիկը փորձել է նետվել գետը Այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը, մի վաճառեք ձեր ձայնը. Սվիտալսկի Փոխնախարարն իր մեքենայի ղեկը չի փոխում, բայց մեզ ասում է՝ փոխեք. Աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքի ակցիան (Տեսանյութ) Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները կրկին հասանելի են եղել այլ կայքերի համար Թրամփը հիշեցրել է աշխարհամարտերում Գերմանիայի դերի մասին, մեկնաբանելով ԵՄ բանակ ստեղծելու գաղափարը Մերկելը անվանել է եվրոպական բանակ ստեղծելու պատճառներից մեկը Նորվեգիայի ափերի մոտ կբացվի աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը (լուսանկարներ) Ճապոնիայում փոստատարների պակասի պատճառով փաստաթղթերն անօդաչու թռչող սարքերն են առաքում Ջոն Քենեդիի սվիտերը վաճառվել է 34 հազար դոլարով Օգտվելով հանրային տրանսպորտից Հայկոն ի՞նչ է զգում Անձրև, ցեխ, քամի. զույգի հարսանեկան «ցնցող» ֆոտոսեսիան անսպասելի ընթացք է ունեցել (լուսանկարներ) Ո՞րն է ապօրինի կառույցը, իսկ որը՝ օրինականը Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է (լուսանկարներ) ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում. բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող Խաղաղ օվկիանոսը «արգելակում» է գլոբալ տաքացումը CNN-ը դատի է տվել Թրամփին Համացանցը տագնապայնություն եւ դեպրեսիա է առաջացնում Մի սպանեք «Հրազդան» մարզադաշտը, այն սովորական կառույց չէ Ինչպես է 20 մետրանոց ահեղ ալիքը ծածկում երիտասարդ սերֆերին (տեսանյութ) Պրոգրես. հիմա արդեն ասում ենք՝ սելֆիի ձող լինի, մենակ թե նիկոլական լինի Միացյալ նահանգները Վրաստանում ռազմական օդանավակայան կկառուցի Պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար դիմողների թիվը հասել է 2000–ի Ջարդ՝ պետական համակարգը կուսակցականանում է Հայտնի է դարձել թեյի նոր օգտակար հատկությունը Վարդենիսի քաղաքապետը լքել է հարազատ կուսակցությունն ու խուսափում է հարցերից Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի մեքենայի ուղղությամբ Իրանի վրա օդային հարձակումը ջախջախիչ պատասխան կստանա Հունաստանում վրացին դատապարտվել է 290 տարվա ազատազրկման Նիկոլ Փաշինյանը բարկացել և պատռել է ցուցակը Պատգամավորի մանդատի մասին երազողների պակաս մեզանում չկա. Ովքեր են այդ համարձակները Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են Իռլանդիայի իշխանությունները որոշել են հետաքննել ՉԹՕ-ի հետ կապված դեպքը Այսօր լրանում է կուսակցությունների և դաշինքների ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Միլանում «Սպասում ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին». Սվիտալսկի Մնացականյանը և Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում Ռոբերտ Քոչարյանի խոստա­ցած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաս­տան «Ռեալը» 3 տարվա պայմանագիր կնքեց Սանտյագո Սոլարիի հետ Արմավիրի մարզպետը գործի է դրել փորձված վարչական ռեսուրսի չարաշահումը Հանցագործության մեջ կասկածվողը հեռակա կարգով ջնջել է ոստիկանության կողմից բռնագրավված iPhone-ի պարունակությունը Նոր դժգոհություններ. ովքեր են ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ականները Իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում Ռազմիկ Թեւոնյանը չի աջակցի ընկերոջը. Որդին ՔՊ ցուցակում է Այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու Յուղոտ սնունդը կարող է լյարդին անշրջելի վնաս պատճառել Լուկա Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ (Տեսանյութ) Apple-ի գլխավոր դիզայները ամբողջական ադամանդից ամուսնական մատանի է ստեղծել
Հարցում

Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին ակտիվացրել են ապօրինի ձերբակալություններն ու հետապնդումները

Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Օգթայ Գուլալիևի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները կրկին ակտիվացրել են ռեպրեսիվ քաղաքականությունը, շարունակում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների ճնշման պրակտիկան:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Գուլալիևը:

Իրավապաշտպանի հաղորդմամբ՝ ձերբակալություններն ակտիվացել են Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված խափանումներից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո:

«Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Գյանջայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, հուլիսի 10-ից սկսած ձերբակալվել է մոտ 100 մարդ, իսկ պաշտոնական տվյալներով՝ 52 մարդ»,-հայտնել է նա:

Հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատել են երկրի իշխանություններին և ողջունել Յունիս Սաֆարովի կողմից Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձը:

Գուլալիևի փոխանցմամբ՝ այս դեպքերի ֆոնին Ադրբեջանում արգելափակվել է առնվազն 4 ինտերնետային պարբերական:

Գուլալիևը նշել է, որ Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները բացակայում են, ինչի պատճառը երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունն է և եղած լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը իշխանության կողմից:

«Գյանջայում հուլիսի 10-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները համոզիչ չեն, շատ բան հստակ չէ, քանի որ անկախ մեդիան ոչնչացված է, դեպքի վայրում անկախ ԶԼՄ-ներ չեն եղել: Քննչական մարմինները չեն տրամադրում դեպքերի ընթացքն արտացոլող տեսանյութեր»,-ասել է Գուլալիևը:

Գուլալիևը նշել է նաև, որ քաղբանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների և ճնշումների, նրանց չեն թույլատրում հանդիպել հարազատների հետ, նրանց մեջ կան հիվանդներ, որոնք բուժման կարիք ունեն, սակայն համապատասխան բուժում չի ցուցաբերվում:

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը:

Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Լայնամասշտաբ հոսանքազրկումն ու Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը նոր դժգոհությունների ալիք են բարձրացրել Ադրբեջանի հասարակության շրջանում, ինչը իշխանությունները փորձում են ճնշել իրենց սովոր միջոցներով՝ զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների միջոցով:

 

website by Sargssyan