Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ. Փաշինյան
Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Այս մասին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Tert.am-ը:
«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Սակայն, դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում տիրող ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին,Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանց ընթացքում քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ։