Մոգերինին կողմերին կոչ է արել լիարժեք մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին
ԵՄ արտաքաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ հաստատել է ԵՄ վճռական աջակցությունը Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այս ենթատեքստում չափազանց կարեւոր է, որ կողմերը լիարժեք մասնակցեն բանակցություններին՝ առանց նախապայմանների, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հանդիպման արդյունքներով ԵՄ հայտարարության մեջ:
Նշենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: