Վրաստանի սահմանը հատելիս պետք է ունենալ մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի սահմանը իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով հատելիս պետք է ունենան մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: