«Հայկական» հիթի կատարումն ադրբեջանական հեռուստատեսությամբ սկանդալի պատճառ է դարձել (տեսանյութ)
Ադրբեջանում մեծ ճանաչում ունեցող երգիչ, N-Brothers խմբի նախկին մեներգիչ Ջամիլ Դադաշևը տեղի հեռուստաալիքներից մեկով ելույթից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, ադրբեջանցին կատարել է հայ երգիչ Սարո Վարդանյանի և հայկական արմատներ ունեցող հայտնի թուրքմեն կատարող Քաքաջան Ռեջեպովի (Ka-Re) «По твоим следам» հիթը:
Հեռուստահաղորդման տեսագրության՝ YouTube-ում հայտնվելուց հետո երգչին սկսել են խիստ քննադատել երգը կատարելու համար:
Տվյալ երգը ձայնագրվել է 2017թ.: Դրա տեսահոլովակը նկարահանվել է նույն տարում: