ԱՄՆ-ի նախագահը Բրյուսելում խստորեն քննադատել է Գերմանիային
Այս թեմայով
- Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
- Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
- Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
- Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Գերմանիային, ասելով, թե Գերմանիան միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի գործարքներ է կատարում Ռուսաստանի հետ և ակնկալում, որ Ամերիկան պաշտպանի իրենց Ռուսաստանից:
Այսօր առավոտյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ նախաճաշի ընթացքում Թրամփն ասել է. - «Մենք պաշտպանում ենք Գերմանիային: Մենք պաշտպանում ենք Ֆրանսիային: Մենք պաշտպանում ենք բոլորին: Դա անարդար է ԱՄՆ-ի և ամերիկացի հարկատուների նկատմամբ»:
Թրամփի խոսքերով՝ Գերմանիան ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, քանի որ բնական գազի և «Հյուսիսային հոսք» գազատարի գործարքի պատճառով կախված է Մոսկվայից:
Այսօր Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահը դաշնակիցներից նորից կպահանջի ավելացնել ՆԱՏՕ-ին հատկացվող ռազմական ծախսերը: