«Անտարես» հրատարակչությունը Սփյուռքի նախարարին նվիրել է «Տուր ձեռքդ, պստլո» գիրքը
Տեղեկացրել էինք, որ այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության անդամներն «Անտարես» հրատարակչությունից գրքեր էին նվեր ստացել:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին բաժին է հասել Արթուր Միկոյանի «Օտար լույս» գիրքը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ստացել է Հովիկ Աֆյանի «Միս ուտողները», իսկ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը:
Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին նախարարությունների լրատվության բաժիններից: