Հանրությունը վրդովված է գիշատիչ թռչնի սպանության հերթական դեպքով (Լուսանկարներ)
Կենդանիների հայ պաշտպանները եւ ինտերնետ հանրությունը վրդովված են գիշատիչ թռչնի սպանության հերթական դեպքով:
Facebook-ում լուսանկարների հերթական շարքն է հայտնվել, որոնցում ոմն Արգիշտ Գեղամյան կեցվածք է ընդունում սպանված շամբաճուռակի հետ: Նրա էջում այս լուսանկարն արդեն չկա, սակայն համացանցի վրդովված օգտատերերը բազմաթիվ պատճեններ են տեղադրել: Երիտասարդի էջում «թույն մեքենաների», մերկ մարմինների, այդ թվում՝ վարչապետի կրծքին պատկերված, բազմաթիվ լուսանկարներ կան, նաեւ տարօրինակ բովանդակության բազմաթիվ լուսանկարներ, որոնց թվում ուշագրավ են թմրանյութեր քարոզողները:
Թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ սովորական շամբաճուռակը Կարմիր գիրք չի մտած, սակայն սպանության համար տուգանք է նախատեսված: Ցանկանում եմ հուսալ, որ իրավապահ մարմինները կպարզեն թռչնի սպանության հանգամանքները, եւ եթե մեղավորներ կան, նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրեն:
Նշենք, որ սա գիշատիչ թռչուններին կրակելու ամենեւին էլ առաջին դեպքը չէ: Անպատժելիության վառ օրինակն է Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը, որի լուսանկարները սպանված սպիտակագլուխ գորշանգղի հետ հարուցեցին հայ հանրության վրդովմունքը:
Ռազմական ոստիկանության աշխատակիցները, հակառակը, հայտնաբերելով վիրավոր սպիտակագլուխ գորշանգղին, կազմակերպել էին տուժած թռչնին Երեւան հասցնելը՝ բուժելու համար: