Ոստիկանությունը Մայր Աթոռի դիվանատան տարածքից հեռացրեց Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող փոքրաթիվ ցուցարարներին
Այսօր՝ հուլիսի 10-ի առավոտյան, ոստիկանությունը ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան տարածքը՝ այնտեղ գտնվող մի քանի ցուցարարից, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:
Նախաձեռնության անդամները հրաժարվում էին հեռանալ, քանի դեռ Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել։
Ոստիկանությունը նաեւ ազատեց տարածքը վրաններից եւ ցուցարարների այլ իրերից։
Ցուցարարների ներկայացուցիչ ոմն Կարենը նշել է, թե իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ եւ չեն պատրաստվում հեռանալ։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Եթե այս ամենի հետեւում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, նա մեծ սխալ է գործում: կոչ եմ անում դատապարտել այս այս բռնարարքը»: