Էրդողանը հրապարակեց կառավարության կազմը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հուլիսի 9-ի երդման արարողությամբ վերստին ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը, բայց արդեն շատ ավելի մեծ լիազորություններով, հրապարակել է նոր կառավարության կազմը: Փոխնախագահ է նշանակվել Ֆուադ Օքթայը:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Մեւլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Սուլեյման Սոյլուն, արդարադատության նախարարի պաշտոնում՝ Աբդուլհամիթ Գյուլը: Նախկինում էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքն այսուհետ կզբաղեցնի ֆինանսների նախարարի, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը:
Աշխատանքի, սոցիալական ծառայությունների ու ընտանիքի հարցերով նախարար՝ Զեհրա Զումրութ Սելչուկը, շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար՝ Մուրաթ Քուրումը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար՝ Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության ու սպորտի նախարար՝ Մեհմեթ Քասաթօղլուն, մշակույթի ու զբոսաշրջության նախարար՝ Մեհմեթ Էրսոյը, ազգային կրթության նախարար՝ Զիյա Սելջուկը, առողջապահության նախարար՝ Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝ Մուստաֆա Վարանքը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար՝ Բեքիր Փեքդեմիրլին, առևտրի նախարար՝ Ռուհսար Փեքջանը և տրանսպորտի ու ենթակառուցվածների նախարար՝ Ջահիթ Թուրանը:
Նախարարական նոր կաբինետն ունի երկու կին գործիչ:
ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Հուլուսի Աքարին փոխարինել է ցամաքային ուժերի հրամանատար Յաշար Գյուլերը: