Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը խորհրդարանում բարձր ծիծաղով են ընդունել
Այս թեմայով
- Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի անունը
- Մեծ Բրիտանիան չի պատրաստվում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից. Ջոնսոն
- Թրամփը հավաստիացրել է Թերեզա Մեյին, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա
- Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չեն բացառում Իրանի միջուկային համաձայնագրի ընդլայնման անհրաժեշտությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կառավարության երկու անդամների պաշտոնաթողությունից հետո վարչապետ Թերեզա Մեյի ելույթը ծիծաղով են ընդունել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մեյը պաշտոնից հրաժարված ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին երախտագիտության խոսքեր է ուղղել՝ այն «կրքի համար, որով նա առաջ էր մղում Մեծ Բրիտանիայի շահերը», ինչից հետո ուժեղ ծիծաղ է հնչել եւ խորհրդարանականներին կարգի են հրավիրել:
«Եթե ԵՄ-ն շարունակում է իր գիծը, դա հղի է համաձայնության բացակայության վտանգով»,- ասել է Մեյը՝ խոստովանելով, որ իր առաջարկած տարբերակը «մարտահրավեր է նետում Եվրամիությանը»:
Լոնդոնում հաճախ են կարծիքներ հնչում, որ Մեյը ստիպված կլինի ընտրություն կատարել իր առաջարկած տարբերակի եւ սեփական աթոռի միջեւ: Կառավարական ճգնաժամի ֆոնին պահպանողականները կարող են Թերեզա Մեյին անվստահության քվե անցկացնելու շուրջ քվեարկություն անցկացնել: