Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի անունը
Այս թեմայով
- Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը խորհրդարանում բարձր ծիծաղով են ընդունել
- Մեծ Բրիտանիան չի պատրաստվում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից. Ջոնսոն
- Թրամփը հավաստիացրել է Թերեզա Մեյին, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա
- Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չեն բացառում Իրանի միջուկային համաձայնագրի ընդլայնման անհրաժեշտությունը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Բորիս Ջոնսոնին փոխարինել է Ջերեմի Հանթը, հայտնել են Դաունինգ Սթրիթում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Երկուշաբթի Ջոնսոնը հրաժարական էր տվել՝ իր որոշումը բացատրելով Brexit-ի հարցով իր դիրքորոշմանն աջակցության բացակայությամբ:
«Թագուհին ուրախ է հաստատել պատվավոր Ջերեմի Հանթի նշանակումն արտաքին գործերի եւ ազգերի միության հարցերով նախարարի պաշտոնում»,- նշբում է Դաունինգ սթրիթի թվիթերյան էջում:
Առողջապահության նախարարի պաշտոնը Հանթի փոխարեն զբաղեցրել է Մեթյու Հենքոկը, որը նախկինում այլ պաշտոններ է զբաղեցրել Բրիտանիայի կառավարության կազմում: