Էրդողանը հայտարարել է նոր կառավարության կազմը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում նախագահական պալատում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարության կազմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Երկրի պատմության մեջ առաջին անգամ փոխնախագահ է նշանակվել Ֆուաթ Օքթայ: Խորհրդարանական կառավարման ժամանակ այս պաշտոնը գոյություն չուներ: Իրենց պաշտոնները նոր կառավարության կազմում պահպանել են արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը: Ազգային պաշտպանության նախարարության ղեկավարն է նշանակվել Հուլուսի Աքարը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Նախկինում Էներգետիկայի եւ բնական փոխնախարար Ֆաթիհ Դոնմեզը այժմ ղեկավարում է այս գերատեսչությունը:
Նախարարների նոր կաբինետում ֆինանսների եւ գանձապետարանի նախարարի պաշտոնը կգլխավորի էներգետիկայի նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը: Աշխատանքի, սոցիալական սպասարկման եւ ընտանիքի նախարարությունը կղեկավարի Զեհրա Զյումրյութ Սելչուկը, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարարությունը՝ Մուստաֆա Վարանքը, առեւտրի նախարարությունը` Ռուխսար Փեքջանը: Գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար է դարձել Բեքիր Փաքդեմիրլին, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար է դարձել Ջահիթ Թուրանը, առողջապահության նախարար` Ֆահրեթին Քոջան, ազգային կրթության նախարար՝ Զիյա Սելչուկը: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը կգլխավորի Մեհմեթ Էրսոյը, երիտասարդության եւ սպորտի նախարարությունը՝ Մեհմեթ Քասապօղլուն, Էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարարությունը՝ Մուրաթ Քուրումը:
Էրդողանը խոստացել է, որ նոր կառավարությունն աշխատելու է ի բարօրություն թուրք ժողովրդի: