Կրեմլում շփոթել են երկու հայտնի Սիմոնյանների հեռախոսահամարները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այդ մասին իր Twitter-յան էջում տեղեկացրել է Մարգարիտա Սիմոնյանը։
«Զանգահարեց բջջայինս։ Կանացի ձայն.
-Բարի օր, դա Սիմոնյա՞նն է։
-Այո։
-Նախագահի աշխատակազմից է։ Միացնում եմ...
Տղամարդու ձայն.
-Բարև Ձեզ, Նիկիտա Պալիչ, թանկագինս»,- անսպասելի զանգի մասին գրել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։