Ինդոնեզիայում հրաբխից կրկին սկսել է կապույտ լավա ժայթքել (Տեսանյութ, լուսանկարներ)
Ինդոնեզիայում կրկին արթնացել է աշխարհի ամենատարօրինակ հրաբուխներից մեկը։ Իջենը հայտնի է դարձել իր ժայթքման ոչ սովորական ձևի պատճառով։ Ծծմբային «լճի» պատճառով, որի պարունակությունը ռեակցիայի մեջ է մտնում թթվածնի հետ, «կապույտ լավայի գետեր» են առաջանում,– գրում է The Sun-ը։
Իջենը հասնում է 2799 մետրի և վտանգում է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։ Սակայն այդ վտանգը նրանց չի վախեցնում և զբոսաշրջիկներին գրավելու «խայծ» է ծառայում, որոնք գալիս են ամբողջ աշխարհից, որպեսզի իրենց աչքերով տեսնեն յուրահատուկ հրաբուխը։