Թոշակառուն փրկել է պատուհանից ընկնող երեխային
Չինաստանի Սիչուան նահանգի Մյանյան քաղաքում թոշակառուն փրկել է տղային, որն ընկել էր պատուհանից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Երկամյա երեխան ընկել է պատուհանից՝ գլուխը պատուհանի ցանցում խցանելով և երրորդ հարկի պատից կախված մնալով։ Հարևանները շտապել են նրան օգնության, սակայն բնակարանի դուռը փակ է եղել։
Realising that the boy could slip through the grille at any moment, a brave 60-year-old onlooker transformed into a real life superhero and started a dramatic rescue
60-ամյա Լյու Սինչժաոն, իմանալով կատարվածի մասին, 3-րդ հարկ է բարձրացել և դուրս է եկել պատուհանից։ Հետո նա քիվով մոտեցել է երեխային և նրան տուն հրել։
Երեխայի մոր, տատի, ինչպես նաև ոստիկանության ժամանումից հետո պարզվել է, որ երեխայիի հորը, որը պետք է հոգ տաներ նրա մասին, անսպասելի աշխատանքի են կանչել, և փոքրիկը մենակ է մնացել։