Իրանցի մարմնամարզուհին իր ննջարանում պարեր է տեսագրել և ձերբակալվել է
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանցի 18-ամյա մարմնամարզուհի Մեդեհ Հոջաբրիին ձերբակալել են Instagram-ում տեղադրած տեսանյութերի համար, որտեղ նա պարում է սեփական ննջարանում։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Մարմնամարզուհուն մեղադրել են բարոյական նորմերը խախտելու մեջ, պնդելով, որ նա կոչ է անում՝ հետևել իր օրինակին։ Բացի այդ, աղջիկը տեսանյութում առանց հիջաբի է եղել։ Մեդեհը պնդում է, որ ինքն ընդամենը ցանկացել է բաժանորդներ հավաքել և ցույց տալ իր մարմնամարզական հմտությունները։
Instagram-ում Մեդեհը ավելի քան 50 հազար բաժանորդ ունի։ Նա ավելի քան 300 պարային տեսանյութ է հրապարակել՝ ինչպես եվրոպական, այնպես էլ իրանական ոճով։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նման մեղադրանքով ևս երեք հոգու են ձերբակալել, որոնք ազատ են արձակվել գրավի դիմաց։