Ինչ կազմով է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Հուլիսի 11-13-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Վարչապետի որոշմամբ, հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Պատվիրակության կազմում են նաև վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: