ԱՄՆ-ում ուղղաթիռն ընկել է բնակելի տների վրա (տեսանյութ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ուիլյամսբուրգ քաղաքում ուղղաթիռն ընկել է բնակելի տների վրա, այդ մասին հայտնում է ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը, գրում է korrespondent.net-ը։
Աղետի հետևանքով զոհվել է 1 մարդ։
Նշվում է, որ Eurocopter EC 135 ուղղաթիռն ընկել է թաունհաուսների բնակավայրի վրա՝ առաջացնելով ուժեղ հրդեհ։
Աղետի պատճառները դեռևս հայտնի չեն։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները։