Ուսանողներն ավարտական քայլերթի ժամանակ Էրդողանին ծաղրող պաստառ են պարզել, կա 3 ձերբակալված
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողներն ավարտական քայլերթի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող պաստառ են պարզել, ինչի պատճառով ձերբակալվել է 3 ուսանող, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Ուսանողները, մասնավորապես, դուրս են բերել պաստառ, որի վրա պատկերված են տարբեր կենդանիներ՝ Էրդողանի դեմքով։ Պաստառի վրա գրված է եղել «Թայիփների աշխարհը»։
Համալսարանում ընդունված տարեվերջյան քայլերթը, որի ժամանակ ընդունված է տարբեր կոչեր պարունակող գրություններով պաստառներ պարզել, այս անգամ ավարտվել է աղմկահարույց ձերբակալություններով։
Հայտնի է, որ Անկարայի գլխավոր դատախազությունն արդեն գործ է հարուցել ուսանողների դեմ՝ երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով։