Արտախորհրդարանական ուժերը կարող են ԸՕ-ի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել ԱԺ 15 օրում
Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմել է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որ առաջարկություններ ներկայացնեն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:
«Եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը»,-ասված է հաղորդագրությունում: