Նույնիսկ մոնղոլներն ու սելջուկներն իրենց թույլ չեն տվել ներխուժել Սուրբ Էջմիածին
Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը։
12։03 նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել։
Վահրամ Քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
Հ.Գ. Կարծում ենք ժամանակն է, որ իրավապահ մարմինները կոնկրետ եւ խիստ միջոցների դիմեն, հակառակ դեպքում ժողովուրդը իշխանություններին ճիշտ չի հասկանա: Մի խումբ արկածախնդիրների գործողություններն արդեն ուղղված են ոչ թե մեկ կոնկրետ անձի, այլ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով: Քանի դեռ ուշ չէ պետք է գործուն միջոցներ ձեռնարկվեն, հակառակ դեպքում հավատացյալները կփորձեն իրենց միջոցներով կարգ ու կանոն հաստատել, ինչը եւս ցանկալի չէ եւ շատ վտանգավոր է:
Top-News.am