«Ես պատրաստ էի դրան իմ ամբողջ կյանքում». Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ողջ կյանքի ընթացքում պատրաստ է եղել ՌԴ նախգահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնտանա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ես պատրաստ էի դրան իմ ամբողջ կյանքում»,- հայտարարել է նա:
Նման հայտարարության պատճառն, ըստ Թրամփի, հանդիսացել է մի շարք ԶԼՄ-ների կասկածը, թե իբր ինքը պատրաստ չէ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը:
Բացի այդ, հանդիպման ընթացքում Թրամփը կրկին հայտարարել է, որ պլանավորում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Լեզու գտնել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ վատ չէ, այլ լավ է»,- հայտարարել է նա:
«Ես կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ հաջորդ շաբաթ և մենք լեզու կգտնենք» ,- ընդգծել է Թրամփը: