ԱԱԾ-ականները հատուկ գործողություններից հետո իրենց հետ տարել են Ալեքսանդր Սարգսյանին եւ նրա որդուն (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ դադարեցրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը շուրջ ութ ժամ տեւած հատուկ գործողությունները եւ հեռացել Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին։
ԱԱԾ-ից դեռ չեն հայտնում՝ ի՞նչ են հայտնաբերել Երեւանի Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը: Լրագրողները ֆիքսել են միայն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մի քանի փաթեթ են տարել:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել, քանի որ զենքն օրինական է եղել: