Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ հղում անելով նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը։
Նույն օրը հայտնի կդառնա կառավարության նոր կազմը, որն ըստ փոփոխված սահմանադրության՝ այժմ նշանակվելու է նախագահի կողմից։
Հիշեցնենք, որ Էրդողանը հաղթել է հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 52,6 տոկոսը։
Էրդողանի օգտին տրված ամենաշատ ձայները գրանցվել են հատկապես Էրզրումում, Յոզղատում, Սեբաստիայում, Աքսարայում, Կեսարիայում, Մարաշում, Ռիզեում, որտեղ նրա օգտին քվեարկած քաղաքացիների թիվն անցել է 70 տոկոսը։
Մայրաքաղաք Անկարայում Էրդողանի երկրորդ նախագահական ժամկետին կողմ է քվեարկել ընտրողների 51,52 տոկոսը, Ստամբուլում՝ ուղիղ 50 տոկոսը։