Ռուսաստանում «արյունոտ» անձրև է տեղացել
Երեքշաբթի Նորիլսկում (Ռուսաստանի Դաշնություն) կարմիր գույնի «արյունոտ» անձրև է տեղացել։
Այս մասին հայտնել են սոցկայքի օգտատերերը՝ հրապարակելով արտասովոր երևույթի լուսանկարներն ու տեսագրությունները։
Նշվում է, որ նման տեղումների պատճառ կարող են լինել տեղի մետալուրգիական գործարանի թափոնները։ Նշվում է, որ կարմիր անձրևը տեղացել է քաղաքի Նադեժդա շրջանում։ Նորիլսկի բնակիչները տարօրինակ տեղումներն արդեն անվանել են «Ապոկալիպիսի նախանշան»։