Կորած 14-ամյա Հայկին երեւանյան խաչմերուկում նկատելու մասին ԱԻՆ-ում ահազանգ է եղել
Այս թեմայով
- Չէի սպասում նման բան. Յուրի Խաչատուրովը՝ Հայկ Հարությունյանի մասին
- Հայկ Հարությունյանի ողբերգությունը` ճակատագրական վկայից մինչև նոր ինքնասպանության ռիսկ
- Դեպքին նախորդող օրը որևէ անձ Հայկ Հարությունյանի առանձնատուն չի մտել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում
- Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստովյան եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող 14-ամյա Հայկ Հ.-ն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել:
Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին ժամը 21:32-ին: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թվականին ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ:
Տեւական որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):