Ադրբեջանը զրկվել է լույսից անոմալ շոգի պատճառով
Ադրբեջանի մի շարք շրջաններում, այդ թվում նաև Բաքվում, հուլիսի 2-ին լույս 3-ին անհետացել է հոսանքը:
Ըստ որոշ տվյալների, առանց լույս է մնացել ողջ երկիրը, հաղորդում է Minval.az-ը:
Էլեկտրականության մասսայական անջատման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն է: Վթարը վերջին օրվա անոմալ շոգի հետևանքն է:
Բաքվում էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է միայն քիչ առաջ, մասամբ վերականգնվել է նաեւ Ադրբեջանի մյուս շրջանների էլմատակարարումը:
Top-News.am