Apple-ը մինչեւ 2022թ. App Store-ի օգտատերերի ծախսերի՝ մինչեւ 75.7 մլրդ դոլարի աճ է կանխատեսում
Apple-ը մինչեւ 2022 թվականն App Store-ի օգտատերերի ծախսերի՝ մինչեւ 75.7 մլրդ դոլարի աճ է կանխատեսում, ինչը 80%-ով ավելի կլինի 2017 թվականի համեմատ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
2017 թվականին App Store-ում օգտատերերի ծախսերը կազմել են 42.5 մլրդ դոլար, այս տարի ընկերությունը 53.1 մլրդ դոլարի ցուցանիշ է կանխատեսում: Apple-ը նաեւ հաղորդում է, որ App Store-ում օգտատերերը կրկնակի ավելի են վճարում, քան Google Play-ում՝ չնայած սարքերի ավելի փոքր քանակությանը:
Ներկայում App Store-ում ավելի քան 4.5 մլն հավելված կա, որոնցից համաշխարհային ծախսերի առումով առաջատարներն են Netflix-ը, Spotify-ն եւ Pandora Music-ը: