Կյանքի որոշակի ժամանակահատվածում մարդիկ մշտապես միայն 25 վայր են այցելում
Բրիտանիայից, Դանիայից եւ Շվեդիայից գիտնականների խումբը հետազոտության ընթացքում պարզել է, որ կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածում մարդը կարող է կանոնավոր կերպով այցելել ոչ ավելի, քան 25 վայր: Գիտնականները նման եզրահանգնման եկել են՝ ուսումնասիրելով տարբեր երկրներից 40 հազար բնակչի սովորույթները, գրում է Nature-ը:
«Բոլորս մշտապես փորձում ենք հավասարակշռել մեր ծուլությունն ու հետաքրքրասիրությունը: Մի կողմից՝ ցանկանում ենք նորանոր վայրեր այցելել եւ տեսնել, մյուս կողմից՝ չենք ուզում հրաժարվել հներից»,- նշել են հետազոտողները:
Օրինակ՝ բոլորս ունենք մեր նախընտրած բարերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները: Միաժամանակ, կարող ենք միայն 25 վայր մտապահել: Երբ այդ ցանկում նոր վայր է հայտնվում, որպես կանոն, դադարում ենք հաճախել հին վայրերից որեւէ մեկը:
Նախընտրած վայրերի ցանկը կարող է կտրուկ փոխվել միայն այն դեպքում, երբ մարդը փոխադրվում է այլ քաղաք կամ երկիր: